Մեր մասին

We're passionate about cooking

Մեր պատմությունը

2004թ.-ին Երևանի սրտում բացվեց մի գողտրիկ անկյուն, որտեղ խինկալու սիրահարները ընտանեկան ջերմ միջավայրում կարող էին համտեսել ամենահամեղ խինկալին Հայաստանում: Նվիրված աշխատանքի և համատեղ ջանքերի շնորհիվ 16 տարիների ընթացքում այդ փոքրիկ անկյունն ընդարձակվելով վերածվեց բարձրակարգ ռեստորանի՝ պատրաստ լինելով հյուրընկալել ոչ միայն իր հայրենակիցներին, այլև Հայաստան ժամանած հյուրերին:

Համերի Խաչմերուկում

«Թումանյանի Խինկալի» ռեստորանում ներկայացված են հայկական ավանդական խոհանոցի լավագույն ուտեստները։ Կյանքի կոչելով հին ավանդույթները և գտնվելով հին ու նոր ժամանակների խաչմերուկում, ռեստորանն իր հաճելի ինտերիերի ու բարեհամբույր անձնակազմի շնորհիվ դարձել է խինկալու սիրահարների երկրորդ տունը: Այստեղ բացառապես հայ խոհարարների ջանքերի շնորհիվ խինկալու բազմազան տեսականուց կարող եք ընտրել հենց Ձեր քիմքին հաճելին:

Անհատական մոտեցում

2015թ.-ին «Թումանյանի Խինկալի» ռեստորանը հաճելի անակնկալ մատուցեց իր հյուրերին՝ բացելով բացօթյա տերասսա, որտեղ ամառվա օրերին նրանք կարող են ընտանեկան և ընկերական մթնոլորտում վայելել մեր անկրկնելի խոհանոցը և Երևանյան զով երեկոները: 2020-ին բացվեց ևս մեկ սրահ՝ Վերնատունը, որի նրբագեղ և յուրահատուկ ինտերիերը, պրեմիում ծառայությունն ու խոհարարական բազմազանությունը հաճելիորեն զարմացնում են անգամ ամենաքմահաճ այցելուներին: Մեզ մոտ ինչպես ձեր տանը ...

ԲԱՑ Է

Երկուշաբթի - Կիրակի։ 09։00 - 00։00

ՀԱՍՑԵՆԵՐ

Թումանյան 21/1, Երևան Հայաստան, +374 10 58-23-52/+374 99 58-23-52
Գրիբոեդովի 60/6, Երևան Հայաստան, +374 10-28-62-52/+374 93-53-07-07
Ծաղկունյաց 9-1/1, Ծաղկաձոր Հայաստան, +374 95 40-15-15

hyArmenian
en_USEnglish hyArmenian