Մեր պատմությունը
In 2004 in the heart of Yerevan there was opened a little cosy corner, where khinkali lovers could taste the tastiest khinkali in warm atmosphere.
2004թ.-ին Երևանի սրտում բացվեց մի գողտրիկ անկյուն, որտեղ խինկալու սիրահարները ընտանեկան ջերմ միջավայրում կարող էին համտեսել ամենահամեղ խինկալին Հայաստանում: Նվիրված աշխատանքի և համատեղ ջանքերի շնորհիվ 16 տարիների ընթացքում այդ փոքրիկ անկյունն ընդարձակվելով վերածվեց բարձրակարգ ռեստորանի՝ պատրաստ լինելով հյուրընկալել ոչ միայն իր հայրենակիցներին, այլև Հայաստան ժամանած հյուրերին:
Համերի Խաչմերուկում
«Թումանյանի Խինկալի» ռեստորանում ներկայացված են հայկական ավանդական խոհանոցի լավագույն ուտեստները։ Կյանքի կոչելով հին ավանդույթները և գտնվելով հին ու նոր ժամանակների խաչմերուկում, ռեստորանն իր հաճելի ինտերիերի ու բարեհամբույր անձնակազմի շնորհիվ դարձել է խինկալու սիրահարների երկրորդ տունը: Այստեղ բացառապես հայ խոհարարների ջանքերի շնորհիվ խինկալու բազմազան տեսականուց կարող եք ընտրել հենց Ձեր քիմքին հաճելին:
Անհատական մոտեցում
2015թ.-ին «Թումանյանի Խինկալի» ռեստորանը հաճելի անակնկալ մատուցեց իր հյուրերին՝ բացելով բացօթյա տերասսա, որտեղ ամառվա օրերին նրանք կարող են ընտանեկան և ընկերական մթնոլորտում վայելել մեր անկրկնելի խոհանոցը և Երևանյան զով երեկոները: 2020-ին բացվեց ևս մեկ սրահ՝ Վերնատունը, որի նրբագեղ և յուրահատուկ ինտերիերը, պրեմիում ծառայությունն ու խոհարարական բազմազանությունը հաճելիորեն զարմացնում են անգամ ամենաքմահաճ այցելուներին: Մեզ մոտ ինչպես ձեր տանը ...
ԲԱՑ Է
Երկուշաբթի - Կիրակի։ 09։00 - 00։00
CONTACT US:
Tel: 015 55-57-77
ՀԱՍՑԵՆԵՐ
Tumanyan 21/1, Yerevan Armenia
Գրիբոեդովի 60/6, Երևան Հայաստան
Tsaghkunyatc 9-1/1, Tsaghkadzor Armenia
Powered by X-tech